Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ « ՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՊՐԱԿՏԻԿԱ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿ

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) հայտարարում են Էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքներ «ՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՊՐԱԿՏԻԿԱ» դասընթացի հայտերի ընդունումը։

Դասընթացների մեկնարկը՝ սույն թվականի մարտի 1-ը։

Դասընթացի արժեք՝ 18000 ՀՀ դրամ

Նպատակը՝ Ծանոթանալ էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքներին և դրա կիրառական ոլորտներին, ինչպես նաև ձեռք բերել գործնական խնդիրների լուծման հմտություններ։

Նկարագիրը՝ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքներին, կսովորեն էլեկտրական շղթաների հաշվարկման օրենքները և մեթոդները, կուսումնասիրեն դրանց գործնական կիրառման օրինակներ։ Դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին պատրաստվել մասնագիտական հարցազրույցներին, իսկ աշխատանքային առաջին քայլերը կատարող մասնագետներին ձեռք բերել պրակտիկ խնդիրների լուծման հմտություններ:

Դասընթացի տևողությունը՝ 6 շաբաթ (շաբաթական՝ 2 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ, ընդհանուր՝ 24 ժամ)։

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ.փետրվարի 25-ը, լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը՝ http://anel.am/hy/potential-courses/electronics-engineering

Դասընթացը տեղի կունենան լսարանային ձևաչափով։ Տեղերը սահմանափակ են: Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով կամ գրել anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին: